Հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում և վճարումներ Archives - Հայաստան

Հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում և վճարումներ

Օգտատիրոջ գումարի վերադարձ

Ձեզանից գանձվող գումարների վերադարձի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար կարող եք այցելել Պատվերներ հավելվածի Պատմություն բաժին և որոնել այն պատվերը, որը ցանկանում եք ստուգել: Այնտեղ կգտնեք այն ապրանքները, որոնք վերադարձվել են և դրա պատճառը:

Վճարումներ

Սովորաբար, վճարումները կատարվում են հաշիվ-ապրանքագիրը ուղարկելուց մի քանի օր հետո: Կախված երկրից, Դուք կարող եք հաշիվ-ապրանքագրեր դուրս գրել երկշաբաթական կամ շաբաթական ցիկլով: Համոզվեք, որ ստուգել եք այս տեղեկատվությունը Ձեր պայմանագրում և հաշիվ-ապրանքագրում: Կախված բանկային արձակուրդներից այդ ամսաթվերը կարող են փոփոխվել՝ հետաձգվելով մինչև 3 աշխատանքային օր:

Ընդհանրապես, Ձեր կողմից ընդունված բոլոր պատվերները կվճարվեն որպես առաքված պատվեր (գործում է միջնորդավճար), քանի որ մենք համարում ենք, որ Դուք այն անմիջապես ընդունելուց հետո արդեն սկսել եք պատրաստել: Եթե կասկածներ ունեք, կարող եք այցելել Պատվերներ հավելվածի Պատմություն բաժին: Եթե պատվերը հայտնվում է կարմիր X պատկերով (չեղարկված) և ցուցադրված է ամբողջական գինը, նշանակում է, որ Ձեզ կվճարեն։ Եթե պատվերի գինը 0 է, այս պատվերի համար Ձեզ փոխհատուցում չի տրվի, ինչպես նաև որևէ միջնորդավճար չի գանձվի

Հաշիվ-ապրանքագրեր

Հաշիվ-ապրանքագրերն ուղարկվում են այն էլ.փոստին, որը տրամադրել եք Glovo-ին: Եթե դրանք չեք ստանում, ստուգեք Պատվերներ հավելվածում գրանցված «հաշիվ-ապրանքագրերի էլեկտրոնային հասցեն»:
Եթե չգտաք հաշիվ-ապրանքագիրը Ձեր էլ.փոստի մուտքային նամակներում, կարող եք այն ներբեռնել Պատվերներ հավելվածի «Հաշվետվություններ» բաժնից կամ կարող եք մեզ հաղորդագրություն ուղարկել՝ սեղմելով Պատվերներ հավելվածի Պրոֆիլ բաժնի «Օգնություն և ռեսուրսներ» կոճակը

Ձեր պատվերների մանրամասները տեսնելու համար այցելեք Պատվերներ հավելվածի «Հաշվետվություններ» բաժին: «Պատմություն» բաժնում կկարողանաք տեսնել բոլոր պատվերների ամփոփագրերը՝ լրացված համապատասխան ամսաթվերով, ժամերով, պատվերի ծածկագրերով և ընդհանուր գումարներով: