Պատվերների կառավարում Archives - Հայաստան

Պատվերների կառավարում

Հետևեք այս քայլերին` Ձեր պատվերները կառավարելու համար

  • Գրանցվեք պատվերներ ստանալու համար: Ինչպե՞ս գրանցվել Glovo-ին միանալու համար: Հետևեք այս քայլերին 

  • Պատվեր ստանալ

  • Վերանայել և ընդունել պատվերը:

  • Տպել ստացականը:Կարող եք տպել ստացականը Glovo Sunmi-ով կամ Ձեր սեփական սարքով

  • Պատրաստել պատվերը

  • Դուք նկատե՞լ եք, որ այնպիսի ապրանքի պատվեր եք ստացել, որը վերջացել է։ Եթե մոռացել եք ապաակտիվացնել ապրանքը, որը վերջացել է և հաճախորդն արդեն պատվեր է կատարել, խնդրում ենք զանգահարել նրան՝ այլընտրանք առաջարկելու համար: Եթե հաճախորդը համաձայն է, Պատվերներ հավելվածից կարող եք անմիջապես փոխել պատվերը: Հակառակ դեպքում, եթե հաճախորդը ցանկանում է չեղարկել, խնդրում ենք կապվել Գործընկերների աջակցություն՝ պատվերը չեղարկելու համար Այստեղ կարդացեք ավելին, ապրանքները խմբագրելու մասին

  • Սեղմեք “Նշել որպես պատրաստ” կոճակը, երբ պատվերը պատրաստ լինի և հնարավոր լինի այն վերցնել։ Կոճակը սեղմելուց հետո առաքիչը ծանուցում կստանա, որ պատվերը պատրաստ է և կարող է այն վերցնել։

    Օգտագործելով “Նշել որպես պատրաստ” կոճակը Դուք կկարողանաք՝

    -Ավելի արագ առաքել պատվերները և արդյունքում բարելավել օգտատիրոջ գոհունակությունը

    -Ապահովել տաք սնունդ հաճախորդին

    -Նվազեցնել առաքիչների սպասելու ժամանակը, հետևաբար նաև Ձեր խանութում պատվերները վերցնելու համար սպասող առաքիչների թիվը

    -Ավելի արդյունավետ օգտագործել առաքիչների ծառայությունները՝ անհրաժեշտության դեպքում ավելի շատ հասանելի առաքիչներ ունենալու համար

Նշում՝ “Նշել որպես պատրաստ” կոճակը դեռ ակտիվացված չէ բոլոր քաղաքներում

Եթե Դուք ունեք Ձեր սեփական առաքիչները և օգտագործում եք Glovo-ն միայն լրացուցիչ պատվերներ ստանալու համար, խնդրում ենք սեղմել «Ուղարկված է առաքիչին» կոճակը, երբ Ձեր պատվերը փոխանցեք Ձեր առաքիչին: Այնուհետև պատվերն ինքնաբերաբար կտեղափոխվի «Առաքված» բաժին։ Եթե Դուք չեք սեղմել այս կոճակը, ապա պատվերը կշարունակի ցուցադրվել «ընդունված» բաժնում հաջորդ 2 ժամվա ընթացքում:

 

  • Առաքիչը կժամանի Ձեր խանութ՝ պատվերը վերցնելու համար: Պատվերները նույնականացվում են 3-նիշանոց ստացման կոդի միջոցով: Այս ծածկագիրը յուրաքանչյուր պատվերի համար հստակ տեսանելի է Պատվերներ հավելվածի Պատվերներ բաժնում, ինչպես նաև տպված ստացականների վերևի մասում: Ցանկացած այլ դեպքում, բացի պատվերը վերցնելուց, օգտագործեք Պատվերի ID ծածկագիրը, որը յուրաքանչյուր պատվերի եզակի ցուցիչն է:

  • Առաքել պատվերը առաքիչին

Լրացուցիչ տեղեկություն, որը պետք է հաշվի առնել պատվերի ձևակերպման ժամանակ

Խմբային պատվերներ

Երբեմն որոշ պատվերներ միասին խմբավորված կլինեն: Դա նշանակում է, որ առաքիչը Ձեր խանութից կվերցնի միանգամից երկու տարբեր հաճախորդների պատվերներ (առանց հաճախորդի առաքման ժամանակի փոփոխության):

Ինչպե՞ս իմանալ՝ պատվերը խմբային է, թե՞ ոչ

Խմբային պատվերն ունի մոխրագույն բաժին, որի մեջ ներառված է նրա հետ խմբավորված մյուս պատվերի ծածկագիրը: Հաշվի առեք, որ միայն երկու պատվեր կարող են խմբավորվել: Ավելին, մուտքային պատվերը կարող է նաև խմբավորվել արդեն ընդունված պատվերի հետ, ինչը նշանակում է, որ այն կարելի է գտնել «Ընդունված» պատվերների ցանկում: Հաշվի առեք, որ տպված անդորրագրի վրա չեն երևում խմբային պատվերները, հետևաբար Ձեր սարքի միջոցով փնտրեք այս տեղեկությունը Պատվերներ հավելվածում:

Ինչպե՞ս եք կառավարում կանխիկ վճարված պատվերները

  • Դուք կիմանաք, որ պատվերը կանխիկ է վճարվելու, եթե Պատվերներ հավելվածում պատվերը հայտնվի կանխիկ վճարելու նշանով:

  • Երբ առաքիչը պատվերը վերցնելու համար ժամանում է խանութ, նա Ձեզ կանխիկ կվճարի ընդհանուր գումարը (բացառությամբ օգտատիրոջ կողմից վճարվող առաքման ծախսերի): Խնդրում ենք հիշել, որ Առաքիչից վճարում պահանջելը Գործընկերոջ պարտականությունն է

  • Հիշեք, որ Դուք նույնպես կարող եք պահանջել վճարման մեթոդի հաստատում առաքիչի սարքի միջոցով: Երբ պետք չէ, որ առաքիչը կանխիկ վճարի պատվերի համար, Ձեր սարքի Պատվերներ հավելվածում և պատվերի տպագրության մեջ որևէ նշում չի կատարվում:

Վերցնել տեղում պատվերները

Երբ օգտատերերը պատվեր գրանցեն Glovo հավելվածում, նրանց հնարավորություն կտրվի վերցնել իրենց պատվերը անմիջապես Ձեր խանութից՝ այն առաքիչի միջոցով առաքելու փոխարեն։

  • Օգտատերերը Glovo հավելվածում պատվեր են գրանցում և ընտրում, թե արդյո՞ք ցանկանում են գնալ և վերցնել պատվերը Ձեր խանութից

  • Պատվերը Ձեզ կփոխանցվի այնպես, ինչպես Պատվերներ հավելվածի մնացած պատվերները: Դուք կկարողանաք նույնականացնել դրանք, քանի որ ստացականների մեջ կնշվի հետևյալ տեքստը՝ «օգտատերը վերցնում է պատվերը»

  • Օգտատերը վերցնում է այն անմիջապես Ձեր խանութից՝ նրանք Ձեզ ցույց կտան Վերցնելու ծածկագիրը, որպեսզի իմանաք, թե որ պատվերը հանձնեք նրանց

  • Պատվերը հանձնելուց հետո Դուք պետք է սեղմեք «Նշել որպես վերցված» կոճակը, որը կհայտնվի Պատվերներ հավելվածում

  • Նկատի ունեցեք, որ այդ պատվերները կվճարվեն Glovo հավելվածի միջոցով, բայց ոչ երբեք կանխիկ:

Ուզու՞մ եք վերանայել Ձեր պատվերները


Դուք կարող եք տեսնել նախկինում կատարված պատվերները Հաշվետվությունների պատմություն բաժնում

Կարող եք ֆիլտրել Ձեր պատվերները հետևյալ կերպ՝

  • Ըստ ժամանակահատվածի

  • Ըստ միջադեպերի

  • Ըստ վճարման եղանակի

Պատվերի վրայի պատկերակը ցույց է տալիս, որ պատվերը`

  • Չեղարկվել է

  • Կատարվել է գումարի վերադարձ հաճախորդին

  • Վատ գնահատական ունի

  • Վճարվել է կանխիկ

Չեղարկված պատվերներ

Ամեն անգամ, Ձեր ընթացիկ պատվերներից մեկի չեղարկվելու դեպքում, կհայտնվի պատուհան հետևյալ տվյալներով՝

  • Պատվերի կոդը և հաճախորդի անունը

  • Տվյալ պատվերի վերաբերյալ ապրանքի մանրամասները

  • Չեղարկման պատճառը (օգտատերը ցանկանում է չեղարկել, Գործընկերոջ մոտ տվյալ ապրանքն առկա չէ, և այլն)

Չեղարկված պատվեր, կվճարվե՞մ արդյոք, թե՝ ոչ

Չեղարկված պատվերները նշվում են Պատվերներ հավելվածի Հաշվետվություններ > Պատմություն բաժնում խաչ պատկերով։ Սեղմեք ցանկացած պատվերի վրա չեղարկման պատճառը ճշտելու և վճարման մասին տեղեկատվություն իմանալու համար։

Ինչպես խուսափել պատվերների չեղարկումներից

Չեղարկված պատվերները օգտատերերի մոտ դժգոհություն են առաջացնում, և կարող են հանգեցնել նրան, որ հաճախորդները դադարեն պատվերներ կատարել

  • Ապաակտիվացրեք ապրանքները, եթե վերջացել են

    Անմիջապես ապաակտիվացրեք բաղադրիչը Պատվերներ հավելվածի ապրանքներ բաժնում կամ Menu Manager-ի օգնությամբ Նաև ապաակտիվացրեք այդ բաղադրիչը բոլոր այն ապրանքներում, որոնք պարունակում են այն, և երբ ապրանքը հասանելի լինի, հիշեք, որ այն կրկին միացնեք: Կարող եք նաև կարճ ժամանակով ապաակտիվացրել ապրանքները։

  • Ի՞նչ կլինի, եթե պատվեր ստանաք այն ​​ապրանքի համար,

    որը ներկայումս առկա չէ Զանգահարեք հաճախորդին նրան այլընտրանք առաջարկելու համար Եթե հաճախորդը համաձայն է փոխարինել ապրանքը, փոխեք պատվերը համակարգում՝ խմբագրելով ընդունված պատվերը և սեղմելով փոխարինել: Եթե հաճախորդը որոշում է չեղարկել պատվերը, զանգահարեք Գործընկերների աջակցության: հեռախոսահամարին՝ պատվերը չեղարկելու համար: Խուսափեք, որ ապագայում պահեստի պաշարները կրկին չսպառվեն, պարզեք, թե որ ապրանքներն են նախկինում չեղարկվել, դա կօգնի Ձեզ այս հարցում:

  • Ապաակտիվացրեք խանութը, եթե չեք կարողանում պատվերներ մատուցել։

    Եթե ​​արձակուրդ եք գնում կամ Ձեր խանութը գերբեռնված է, հիշեք փակել խանութը։ Հակառակ դեպքում գրանցված պատվերներն, ի վերջո, կչեղարկվեն։ Եթե ​​խանութը շատ հաճախ փակեք, դա կարող է շփոթեցնել հաճախորդներին, և հետագայում նրանք ավելի քիչ պատվերներ կկատարեն։

  • Միշտ ունեցեք փաթեթավորման հնարավորություն

    Փորձեք ունենալ փաթեթավորման բավարար պաշար, որպեսզի Ձեր պատվերները ճիշտ առաքվեն։ Փաթեթավորու՞մ եք փնտրում Այցելեք Glovo Store և գտեք այն ամենը, ինչ Ձեզ պետք է պատվերներն առաքելու համար։

  • Պատրաստեք և մշակեք պատվերները հնարավորինս արագ

    Ծանուցում ստանալուն պես սկսեք պատրաստել պատվերը։ Ուրախ հաճախորդները միշտ վերադառնում են: Եթե ​​օգտատերը երկար ժամանակ սպասի պատվերը ստանալուն, նա կարող է, ի վերջո, չեղարկել այն։ Հիշեք Պատվերներ հավելվածում ծանուցել, որ պատվերը պատրաստ է! Սա կօգնի բարելավել լոգիստիկան և հաճախորդներին ծանուցելը

Ընթացիկ պատվերի հետ կապված խնդիր ունե՞ք

Խնդրում ենք աջակցության համար դիմել Գործընկերների աջակցություն

Եթե ունեք այլ հարցեր, որոնք կապված չեն ընթացիկ պատվերների հետ, ինչպիսիք են Glovo-ի վերաբերյալ հարցումները կամ ինչպես օգտագործել Պատվերներ հավելվածը , խնդրում ենք վերանայել մեր ՀՏՀ և Ձեռնարկ և խորհուրդներ բաժինը 

Դուք կարող եք նաև ուղարկել մեզ հաղորդագրություն Պատվերներ հավելվածիՊրոֆիլ բաժնի միջոցով և մենք կկապվենք Ձեզ հետ հնարավորինս արագ

 

Ինչպես խուսափել պատվերի մեջ սխալ կամ բացակայող ապրանքների պատճառով բացասական գնահատականներ ստանալուց

Գիտեի՞ք, որ օգտատերերը Glovo հավելվածում գնահատում են Ձեր խանութը յուրաքանչյուր պատվեր ստանալուց հետո։ Այնուհետև այս վարկանիշը տեսանելի է լինում Հավելվածի բոլոր օգտատերերի համար։

Որքան լավ է վարկանիշը, այնքան բարձր են շանսերը՝

  • նոր հաճախորդներ ներգրավելու

  • ներկայիս հաճախորդներին պահպանելու

  • լրացուցիչ պատվերներ ստանալու

Հինգ խորհուրդ վատ վարկանիշներից խուսափելու համար

  • Հաճախորդը մեկնաբանությո՞ւն է թողել:

    Պատվերի մանրամասների մեջ միշտ կարդացեք նշում բաժինը՝ հասկանալու համար արդյոք հաճախորդը թողել է որևէ հատուկ խնդրանք, որը պետք է հաշվի առնել հաջորդ պատվերը պատրաստելու ժամանակ:

  • Բոլոր ապրանքները տոպրակի մե՞ջ են:

    Մինչ տոպրակն առաքիչին հանձնելը, ևս մեկ անգամ ստուգեք ստացականը՝ համոզվելու համար, որ բոլոր ապրանքները տեղում են։ Ըմպելիքները և փոքր բաղադրիչներ, ինչպես օրինակ՝ սոուսները, հաճախ մոռացվում են!

  • Տոպրակները կնքելու ժամանակն է

    Երբ տոպրակները պատշաճ կերպով կնքվում են, դա երաշխավորում է, որ հաճախորդը ստանում է պատվերը Ձեր պատրաստած վիճակով։ Տոպրակները կնքելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել կպչուն պիտակներ: Փնտրու՞մ եք փաթեթավորում կամ կպչուն պիտակներ: Այցելեք Glovo Store գտնելու այն ամենը, ինչ Ձեզ անհրաժեշտ է Ձեր պատվերներն առաքելու համար

  • Առաքիչը ճի՞շտ պատվերն է վերցրել:

    Կրկնակի ստուգեք ստցականի եռանիշ ծածակագիրը՝ համոզվելու համար, որ ճիշտ պատվեր է փոխանցվում: Եթե պատվերի համար պահանջվում է մի քանի տոպրակ, համոզվեք, որ բոլորը վերցրել եք։

  • Փաթեթավորման գործընթացի օպտիմալացումն օգնում է!

    Հաճախ արդյունավետ է աշխատակիցների համար քայլերի հաջորդականություն ստեղծելը, ինչպես նաև հատուկ վերանայող նշանակելը, ով կրկնակի կստուգի բոլոր պայուսակները, նախքան դրանք հանձնելը

Բարձրացրեք հաճախորդների գոհունակությունը՝ պատվերները ժամանակին պատրաստելով

Որքան շուտ օգտատերը ստանա պատվերը, այնքան նա ավելի երջանիկ կլինի, արդյունքում պատվերների քանակը կշատանա, և Գործընկերոջ վարկանիշը կբարձրանա:

  • Կարևոր է, որ պատվերը պատրաստ լինի մինչև առաքիչի ժամանելը: Պատվերի ծանուցումը ստանալուց անմիջապես հետո սկսեք պատրաստել ուտեստը, այլապես առաքիչները կարող են Ձեր խանութից պատվերները վերահանձնել այլ առաքիչների՝ սպասելուց խուսափելու համար, և արդյունքում հաճախորդին առաքելու ժամանակը կավելանա։

  • Եթե Ձեր խանութը գերբեռնված է, ապաակտիվացրեք խանութը Պատվերներ հավելվածում Այնուամենայնիվ, համոզվեք, որ մինչև ապաակտիվացումը առաքել եք բոլոր ընդունված պատվերները

  • Համոզվեք, որ wifi-ն ու սարքը սահուն են աշխատում: Հաճախորդների և բիզնեսի համար առանձին ցանց ունենալը բարելավում է wifi-ի արագությունը:

Հետևեք Ձեր արդյունավետությանը

Գրաֆիկը այն վայրն է, որտեղ դուք կարող եք տեղեկատվություն ստանալ Ձեր բիզնեսի արդյունավետության մասին: Գրաֆիկից դուք կարող եք՝

  • Վերլուծել զարգացման չափանիշները, ինչպիսիք են՝ ատվերները, համախառն վաճառքը կամ պատվերի միջին արժեքը:

  • Հտևեք Ձեր գործառնական արդյունավետությանը՝ ուսումնասիրելով Չեղարկումները, գումարի վերադարձրադարձը և պատրաստման ժամանակը

  • Վերահսկեք հաճախորդների գոհունակության ցուցանիշները, ինչպիսիք են՝ վարկանիշները, կարքիծները, ապրանքի խնդիրները և արդյունավետությունը:

Խորհուրդ՝ Յուրաքանչյուր ցուցանիշի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար սեղմեք դրա կողքին գտնվող հարցական նշանը: