
Նոր գործառույթներ
Հստակ, գրավիչ նկարագրություններ ներկայացնելը կարևոր է առաքում հավելվածում Ձեր խանութը խթանելու համար։ Ահա թե ինչու ենք մենք ցանկանում օգնել Ձեզ ստանալ հնարավոր լավագույն արդյունքներ: Նկարագրությունները պետք է պարունակեն ոչ ավել, քան 20 բառ, որոնք ուղղված կլինեն ապրանքի համին, բաղադրությանը, պատրաստման եղանակին կամ ծագմանը: Օրինակ՝ «կծու թևիկներ, տապակած հավ, Մեքսիկական տակոներ»
Որո՞նք են հիմնական բաղադրիչները Ընդգծեք հիմնական բաղադրիչները՝ համոզվելով, որ նշում եք այն ամենը, ինչ ներառված է ուտեստի մեջ։ Հիշեք, որ «բազմահատիկ հաց և մեղր-մանանեխ սոուս» ավելի նկարագրական և գրավիչ է, քան պարզապես «հաց և սոուս»:
Ինչքա՞ն մեծ է Ձեր ուտեստը և քանի՞ միավոր է այն ներառում: Կարևոր է, որ Դուք նշեք անհրաժեշտ քանակները, որպեսզի օգնեք օգտատերերին լավագույն ընտրություն կատարել։ Օգտագործեք հապավումներ քանակների, քաշի կամ չափերի համար: Օրինակ՝ «սփրինգ ռոլեր (3 միավոր), լիմոնադ (330 մլ), համբուրգեր (200 գ)»:
Առաջարկու՞մ եք առանց լակտոզայի/բուսական/վեգան/ցածր ածխաջրերով ուտեստների տարբերակներ: Մենք խորհուրդ ենք տալիս նշել արդյոք ապրանքներն առանց գլյուտենի են, բուսական են կամ առանց լակտոզայի են։ Սա հաճախորդներին ավելի կուրախացնի և հավանականությունը մեծ է, որ կընտրեն Ձեր ապրանքը: Օրինակ՝ vegan tofu poke bowl կամ առանց լակտոզայի բանանով և ելակով սմուզի
Կարո՞ղ է արդյոք ապրանքը անահատական լինել:
Օրինակ՝ Ընտրեք հիմնական սպիտակուցը և հավելյալ բաղադրիչները:
Ինչպե՞ս է եփված ուտեստը:
Օրինակ՝ Շոգեխաշած ռավիոլի պատրաստված սեզոնային բանջարեղենով:
Նկարագրեք Ձեր ուտեստը!
Օրինակ՝ քաղցր հապալասի սոուս, խրթխրթան Պանկո ֆիլե, ցիտրուսային մրգերի համ, գույնը՝ Տրոպեա կարմիր սոխ։
Ի՞նչն է Ձեր ուտեստը դարձնում յուրահատուկ:
Բաց մի թողեք հաճախորդներին պատմելու հնարավորությունը, թե ինչն է Ձեր ուտեստը դարձնում յուրահատուկ: Օրինակ՝ իսպանական ավանդական տապաս, իտալա-ճապոնական ֆյուժնական ճաշատեսակներ:
Մատուցումը շատ կարևոր է, երբ ընտրում եք, թե ինչ ուտել՝ գրավիչ լուսանկարներ ավելացնելը կօգնի զարգացնել Ձեր բիզնեսը: Լուսանկարներով ապրանքները պատվիրում են երեք անգամ ավելի հաճախ, քան առանց լուսանկարների ապրանքները:
Բացահայտեք սնունդը լուսանկարելու տասը խորհուրդներ և հնարքներ սննդի առաքման համար
Նոր գործառույթներ
Զարգացում
Կորպորատիվ